Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ձախ ոտքի դեֆորմացիա, իսկ ոտքերն իրարից 1սմ կարճ ու երկար են». քույրն ահազանգում է՝ հիվանդ եղբորը զորակոչել են բանակ

«Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին ասօր էլ կարող են զորակոչել ծառայության։ Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։ Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։ Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ»,-նշել է զինծառայողի քույրը՝ Կիմա Շառոյանը։

ArmLife.am-ի հետ զրույցում քույրը տեղեկացրեց, որ իրենք Կրասնոդարից են եկել՝ մտածելով, որ խնդրին լուծում կտրվի. «Եղբայրս՝ Ալբերտ Շառոյանը, պիտի զորակոչվեր դեկտեմբերի 17-ին, բայց հետաձգվեց մինչև հունվարի 24-ը: Եղբայրս՝ ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1սմ կարճ ու երկար են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիր ու զորակոչել են բանակ»,-նշեց քույրը՝ ընդգծելով, որ երբայրն ի վիճակի չէ զինվորական ծառայությանը: «Ինչ զորացրվել է՝ բուժկետում է, բացի ցավազրկողից ոչինչ չեն անում, վիճակը շատ լուրջ է: Փետրվարի 8-ին՝ երդման օրը, բոլոր զինվորները ոտքով են եկել, իսկ իրեն մեքենայով են բերել»,-նշեց քույրը՝ հավելելով, որ եղբորը բանակ զորակոչել են Աշտարակի զինկոմիսարիատից:

Please enter a valid URL