Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գունչարուկը հայտարարել է, որ այս տարի պետական ապարատն առնվազն 10 տոկոսով կկրճատվի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Կրճատումները տեղի կունենան պետական օպտիմալացման շրջանակներում։ Տնտեսումներ կարվեն նաեւ բարձր տեխնոլոգիական գործիքների ներդրման շնորհիվ։
Գոնչարուկը նաեւ ասել է, որ ներկայումս քննարկվում են թոփ-պաշտոնաների աշխատավարձերի հարցը, քանի որ երկրում փնթի վիճակ է տիրում կապված աշխատավարձների եւ պարգեւավճարների վճարման հետ։ Կառավարությունում ամենաբարձր պաշտոնն զբաղեցնող պաշտոնյան կստանա ոչ ավել, քան 1,2-2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, որը համարժեք է 3-5 միջին աշխատավարձին, ըստ ուկրաինական օրենսդրության։