Search
Close this search box.

Կադրային փոփոխություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կադրային փոփոխություններ են եղել: Մեզ հայտնի դարձավ, որ դեռեւս 2015 թվականի սեպտեմբերին ՀԿԵ տնօրեն նշանակված Սերգեյ Վալկոյին փոխարինել է ավելի երիտասարդ Ալեքսեյ Մելնիկովը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Վալկոյի պաշտոնավարման ժամկետը եւս 3 տարով երկարաձգվեց: Փաստորեն, ստացվում է, որ 6 ամիս անց Վալկոն ազատվում է պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վալկոն հեռանում է «ՌԵ»-ում բարձր պաշտոնի նշանակվելու համար: Պարզվում է՝ «ՌԵ»-ում Վալկոյի աշխատանքից գոհ են, քանի որ այս տարիների ընթացքում նա բավականին լավ ցուցանիշներ է ապահովել: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, երկաթուղային բեռնափոխադրումները ավելացել են 11.5 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 26.3, իսկ ներմուծումը՝ 13.4 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք, որ ավտոտրանսպորտով բեռնափոխադրումներն են պակասել. անկումը կազմել է 60.6 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռեւս 2018 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀԿԵ-ում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքով հարուցված քրեական գործի պատճառով ընկերության բնականոն աշխատանքը խաթարվել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ եթե քրեական գործը հարուցված չլիներ, ապա ընկերությունը որոշակի փոփոխություններ կաներ շարժակազմում։ Ի դեպ, ընկերության ղեկավարությունը 2015-2016թթ. որոշել է շարժակազմը թարմացնել, արդեն 2017թ.-ին ձեռք է բերել երկու նոր էլեկտրագնացք, ինչից հետո այս գործընթացը ժամանակավոր կասեցվել է։

Please enter a valid URL