Հրապարակվել է Թայլանդում զանգվածային սպանություն իրականացրած զինվորի վանսազերծման տեսանյութը:
Հիշեցնենք, որ Թայլանդի Կորատ քաղաքում զինվորը կրակ էր բացել առևտրի կենտրոնում՝ սպանելով 20 մարդու, պադանդ վերցնելով շատերին:
Ըստ տեղեկության՝ Թայլանդական բանակի 32-ամյա զինվորականը սպանել է իր հրամանատարին ու 2 ծառայակիցների, ապա հափշտակել մեքենա ու մեկնել տեղի առևտրի կենտրոն: Ճանապարհին նա կրակել է անցորդների վրա և ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվել այդ ամենը: Վերջին տվյալներով՝ նրա զոհն է դարձել 25 մարդ: 63 մարդ վիրավոր է: Պաշտոնապես իշխանությունները հաստատել են միայն 20 զոհի փաստը:
Կրակողին հնարավոր է եղել վնասազերծել միայն տեղի ժամանակով 09:00-ին: