Search
Close this search box.

Ահազանգ. Երևանում տղամարդը շան ձագերին պահում է փակ ճամպրուկի մեջ

Քաղաքացին ահազանգում է, որ Երևանում շների վաճառքով զբաղվող տղամարդը շան ձագերին պահում է փակ ճամպրուկի մեջ:

Հրապարակված լուսանկարներին կից Կիմի Գալստյան անունով օգտատերը դիմել է ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և Երևանի քաղաքապետարանին.

«Ես չեմ ապրելու էս հիվանդ երկրում։ Հա, ես զզվում եմ էս երկրից։ Ես չեմ ապրելու մի երկրում, որտեղ ամեն օր սթրեսի մեջ եմ լինելու, որտեղ մի ոչնչություն կարող ա հավաքի նորածին ձագերին ու պահի փակ ճամպրուկի մեջ էն դեպքում, երբ խեղդվելուց աչքիդ դեմը լացում են էդ շները… Բա թե՝ իմնեն, ինչ կուզեմ կանեմ, ծախում եմ… Ու ես ու իմ նման առողջ մտածողները ոչ մի բան չենք կարողանում անել ի վերջո… Շատ փորձելուց հետո…Հավաքում ա ճամպրուկը, գնում… Հանգիստ խղճով… Թքած ունեն ոստիկանները, քնած են բոլոր հնարավոր համարները… Օրենք է ընդունվել, հա՞…

Էս մարդն ու իրա նմանները հանգիստ կքնեն… Մենք հաստատ չէ…
Քեզ գցեն փակ ճամպրուկի մեջ, սատկես»,- գրել է Գալստյանը։

Please enter a valid URL