Search
Close this search box.

«Սա՞ ինչ էր». Մխիթար Հայրապետյանը՝ «Կիսաբաց լուսամուտների» մասին

ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա՞ ինչ էր, և սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։

Եվ թող որևէ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այն, ինչով կիսվում եմ ձեզ հետ, որևէ կապ չունի կարծիքի արտահայտման ազատության հետ, սա բոլորովին այլ բան է, որի բնորոշումը թողնում եմ ձեր դատին։

Սակայն մեկ բան հստակ է, ինչպես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» հնացած օրենքում լրջագույն փոփոխություններն ու այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, և, այո՛, մենք ստանձնել ենք եթերը վարակազերծելու պատասխանատվությունը»։

Please enter a valid URL