SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու և Շիրակի մարզերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Գյոմրի քաղաքի Թբիլիսյան խճուղու վերջնամասում տեղադրված արագաչափ սարքի արկղի ոսպնյակը կոտրել են: Իսկ ժամը 02:10-ի սահմաններում նույն եղանակով կոտրել են Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղադրված արագաչափ սարքի ոսպնյակը:
Երկու դեպքերի փաստով տարածքային ոստիկանության բաժիններում, տվյալ դեպքում՝ Կումայրիի և Սպիտակի, նյութեր են նախապատրաստվում: Նշված արագաչափերը դարձել են ոչ պիտանի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: