Search
Close this search box.

Յուրի Գագարինի Հայաստանում պահված կաբրիոլետն աճուրդի է հանվել Մոսկվայում

Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ռուսական Zvezda TV-ն, խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղևորվել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերագնացությունից:

ԶԻԼ-111Վ ավտոմեքենան եզակի մոդել է, որից թողարկվել է ընդամենը 12 օրինակով: Այդ մեքենաներից մեկը սովետական իշխանությունը նվիրել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյին: Յուրի Գագարինը ԶԻԼ-111Վ ավտոմեքենայով երթևեկել է միայն մեկ անգամ` 1961թ. ապրիլի 14-ին:

Այդ օրվանից հետո կաբրիոլետը երբևէ չեն ներկել և չեն փոխել անվադողերը: Ավելի քան կես դարի ընթացքում մեքենայի վազը կազմել է 35 հազար կմ: Ողջ այս ընթացքում մեքենան կանգնած է եղել Հայաստանում` հատուկ նշանակության ավտոտնակներից մեկում, որտեղ տեղափոխվել է Իրանի շահին դիմավորելու համար:

Ավտոմեքենայի աճուրդը տեղի կունենա փետրվարի 15-ին, Մոսկվայի «Հին ժամանակներ» ավտոսալոնում:

Please enter a valid URL