Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 FL 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Քեթիի ոլորաններում, մխրճվել է Տcania մակնիշի WB-309-BB համարանիշի բեռնատարի կցորդիչի մեջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը։ Ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է համապատասխան աշխատանքներ և երթևեկությունը եղել է ազատ։