Search
Close this search box.

«Մի՛ եղեք սրիկայի վերջին հույսը». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ անդամները կարող են արժանապատվության, ինքնագիտակցության և պետական մտածողության բարձրագույն մակարդակ ցուցաբերել՝ հեռանալով զբաղեցրած պաշտոնից մինչ հանրաքվեն և առանց վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից օգտվելու: Կարո՞ղ են նրանք այդքան քաջ լինել, կասկածում եմ:
Կասկածում եմ, որովհետև մինչ այս նրանց վարքագիծն այլ ելք է ապացուցում. հեռացում հանրաքվեի միջոցով:

Եվ կարծում եմ՝ ՍԴ յոթ անդամները խոր մոլորության մեջ են այն հարցում, թե մնալով պայքարում են հանուն արդարության: Նման վարքագիծը կընկալվեր համաչափ, եթե նույն այս վիճակը եղած լիներ մինչ հեղափոխությունը: Այ, դա պայքար կլիներ: Իսկ հիմա սա սեփական արժանապատվության կաթիլ-կաթիլ մսխում է միայն: Հարգելիներս, դուք սրանով չեք հերոսանում, այլ վատնում եք ձեր նկատմամբ հանրության փայփայած հույսի այն փոքր չափաբաժինը, թե այնուամենայնիվ, ձեր մեջ քաղաքացիական ինքնագիտակցությունն արթուն է: Դուք ձեր անտրամաբանական համառությամբ փակում եք վերջին դռները՝ դեպի հասարակություն: Դեռ ժամանակ ունեք, հեռացեք արժանապատիվ՝ առանց կենսաթոշակի եւ առավել եւս առանց հանրաքվեի ՈՉ-ի: Մի՞թե միամիտ եք այնքան, որ հավատաք ձեզ հղվող այն հորդորներին, թե դիմացեք, շուտով լավ է լինելու: Մի եղեք սրիկայի վերջին հույսը, դարձեք ժողովրդի հույսի երաշխավորը: Դեռ կարող եք»:

Please enter a valid URL