Search
Close this search box.

ԵՄ դեսպանները Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչեցրել

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։

Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով ապացուցել, որ ամեն ինչ ըստ օրենքի է արվում։

Հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարեւորվել է այն հարցը, թե ինչո՞ւ ողջ այս գործընթացը չի իրականացվում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ, եւ ինչո՞ւ է առաջին անգամ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության։

Իհարկե, Մնացականյանի պատճառաբանություններն ու հիմնավորումները ԵՄ ներկա դեսպաններին չեն համոզել, նրանցից յուրաքանչյուրը հետեւում է ողջ գործընթացին, սակայն այս ամենի մեջ այլ վտանգ կա։ Եթե անգամ միջազգային կառույցներն այժմ շատ կտրուկ չարձագանքեն այս ամենաթողությանը, որն այժմ կատարվում է Սահմանադրության շուրջ Հայաստանում, ապա գերտերությունները փորձելու են Նիկոլ Փաշինյանի այս հակասահմանադրական քայլերը կապիտալիցազնել Հայաստանի առջեւ միջազգային օրակարգում, հատկապես Արցախյան բանակցությունների շուրջ դնելով ավելի մեծ կոմպրոմիսների հարցը։

Սա նշանակում է, որ ըստ էության հիմա՝ այս փուլում, իշխանությունների հանդեպ նրանք շատ կոշտ միջոցառումներ, հայտարարություններ չեն իրեւականացնի՝ մտքում պահելով այս ամենը, սակայն Ղարաբաղի բանակցությունների ժամանակ կհիշեցնեն, որ նման ոչ լեգիտիմ գորոծղություններ են իրականացվել։

Սա, ըստ էության, այն գործիքն է, որը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանից մշտապես կորզվել են, այսպես ասած, համաձայնություննենր, կոնսենսուսներ եւ այլն։ Եվ ահա, վտանգ կա, որ այս կռվանը կօգտագործվի նաեւ Հայաստանի դեմ երկրի համար չափազանց կարեւոր որեւէ խնդրի դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL