Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 33-ամյա քաղաքացին մեքենայով բերման է ենթարկվել

Փետրվարի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հացիկ գյուղի 33-ամյա մի բնակիչ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով մեկփողանի հրազեն։ Այն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Please enter a valid URL