Search
Close this search box.

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի

Ազգային ժողովում ներկայացված «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծն» առաջին ընթերցմամբ չընդունվեց։

Կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ են քվեարկել 36-ը, ձեռնպահ՝ 87-ը։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։

Քվեարկությունից առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, քանի որ կարծում են՝ «ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը պետք է տրվի հանրաքվեի միջոցով»։

Եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ–ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի որոշմամբ՝ այն կարող է դրվել հանրաքվեի։

Please enter a valid URL