ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետիք Քերոբյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ավետիք Քերոբյանին 2020 թվականի փետրվարի 10-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ իր պաշտոնից ազատվեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը