Թուրքիայի արևելքում ձնահոսքը առնվազն 38 մարդու կյանք է խլել, 75 մարդ վիրավորվել է: Պատահարը տեղի է ունեցել Վանի նահանգում: Նշվում Է, որ զոհերի թվում կան ժանդարմերիայի աշխատակիցներ, հրշեջներ, պահակախմբի աշխատակիցներ:
Ինչպես հայտնում է BBC-ն, որ որոնողափրկարարական աշխատանքներն առայժմ դադարեցվել են երրորդ ձնահոսքի վտանգի պատճառով: 700 փրկարարի մասնակցությամբ որոնումները կշարունակվեն, երբ այսօր ավելի ուշ ավարտվեն տարածքի զննման աշխատանքները: