Search
Close this search box.

Ինչ կաշառք է տվել «Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը Գագիկ Բեգլարյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին կրկին ակտիվացան լուրերն այն մասին, որ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել և հիմա էլ բարձրաձայնում է այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց լուրի հետքերով՝ պարզելու, թե ինչ կաշառքի մասին է խոսքը, ինչ գործ է հարուցված այս մասով: Իսկ ի՞նչ կաշառքի մասին է խոսքը:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը. «Ընդամենը ասել եմ՝ քաղաքի տոնածառներից մեկն էլ ինքը գնի որպես գործարար: Ու այդպես իմ շատ գործարար ընկերներ են Երևանի համար տոնածառներ գնել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել: Հիմա ի՞նչ, բոլորը գնան կաշառքի հաղորդում տա՞ն: Աբսուրդ»:

Իսկապես, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է այսօր էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատժվի, որ որոշ գործարարներ Երևանի համար «կամազ» կամ այլ տեսակի տեխնիկա են գնել՝ քաղաքապետի ուղիղ կամ անուղղակի հորդորով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL