Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով օրեր առաջ հերքում էր մեր տեղեկությունները, թե իր հետ կապված քրեական գործ է քննվում։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն հրապարակեց, որտեղ նշված էր, որ նա «մտերիմի» միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել։ Իսկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է։
Ի դեպ, Գալստյանի մասին երեկ շատերը դրական կարծիք էին հայտնում եւ զարմանում էին կատարվածի առիթով։
Մենք տեղեկացանք, որ Գալստյանի մեղադրանքը կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ, որի դիմաց Վերմիշյանը, ըստ մեղադրանքի, նրանից 5 հազար դոլար կաշառք է վերցրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։