Search
Close this search box.

Կառավարության կուլիսներում ակտիվ քննարկումներ են ընթանում ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են ուժային կառույցների հետ լուրջ փոփոխություններ իրականացնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում կառավարության կուլիսներում ակտիվ քննարկումներ են ընթանում ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցում:

Ըստ նույն աղբյուրների, թեման Նիկոլ Փաշինյանի սեղանին հասցնելու հարցում մեծ դերակատարություն են ունեցել իշխանության որոշ ուժեր ու անհատներ, որոնք գլխավորապես սնվում են արեւմտյան գրանտներից:

Սակայն դիրքորոշումը, ըստ տեղեկությունների, հստակեցված չէ, ավելին՝ կան մեծ թվով ընդդիմացողներ:

Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, վարչապետը այս հարցի հետ կապված մասնագիտական շրջանակներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել եւ հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն ու հետեւանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL