Մեծ Բրիտանիայի հարավ արևելքում գտնվող Միլթոն Քեյնս քաղաքում բնակարանի շինարարության ժամանակ հայտնաբերվել է 42 կմախք՝ մեջքի ետևում կապկպված ձեռքերով: Առայժմ հնագետները չեն կարողացել հստակ որոշել՝ որ ժամանակին են պատկանում կմախքները: Այնուամենայնիվ, ըստ նրանց, մնացորդները կարող են պատկանել անգլոսաքսոնական ժամանակաշրջանին, որը նշանավորվել է Բուքինգհեմում զանգվածային սպանություններով: Հնարավոր է նաև, որ դրանք պատկանում են քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանին: