Այսօր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։
Hraparak.am-ի տեղեկություններով, նա պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների շուրջ եւ մասնավորապես՝ քաղաքական առաջիկա զարգացումների մասին։
Ի դեպ, ժամանակին այդպես էր ասուլիս տալիս Սերժ Սարսգսյանը: Նա իր փեսայի՝ Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ ասուլիս էր կազմակերպում բացառապես յուրային լրատվամիջոցնրի մանակցությամբ ու նախօրոք նախաապատրատված հարցերով: Ինչո՞ւ Վանեցյանը ընտրեց Սերժ Սարգսյանի տարբերակը: