Search
Close this search box.

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին Ռուսաստանում է. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Չինաստանի Ուհան քաղաքից Ռուսաստանի հետ համագործակցությամբ ՀՀ քաղաքացու տարհանման վերաբերյալ: armlife.am-ը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը:

«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնում ենք նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»:

Please enter a valid URL