Search
Close this search box.

Վրաստանում ձնահոսքի հետևանքով ավտոմեքենան ընկել է կիրճը. կա զոհ և 2 տուժած, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է

Ռուսաստան տանող վրացական ռազմական նշանակության ճանապարհին ձնահոսքի պատճառով ավտոմեքենա է ընկել կիրճը: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կա 2 տուժած և 1 զոհ, որը ՌԴ քաղաքացի է։ Տուժածներից մեկը Հայաստանի քաղաքացի է, մյուսը՝ Վրաստանի։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհին հանկարծակի սողանք է սկսվել, որի հետևանքով մեքենան ընկել է կիրճը: Մեքենայում երեք հոգի է եղել։ Դեպքի հետևանքով մահացել է մի կին՝ Ռուսաստանի քաղաքացի: Ծառայության աշխատակիցների կողմից կիրճից հանվել է երկու մարդ և տեղափոխվել անվտանգ վայր: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, որի մոտ կոտրվածքներ կան, իսկ երկրորդը՝ Հայաստանի քաղաքացի, որը վնասվածքներ չունի»,- ասվում է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Please enter a valid URL