Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում հոր և որդու են դանակահարել

Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 22-ամյա մի երիտասարդ դանակով խփել է մյուս կողմին։ Միջադեպին մասնակցել է նաև կասկածվողի հայրը։ Փետրվարի 4-ին հայրը և որդին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մարտունու բաժին։ Որդին տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են:

Please enter a valid URL