Search
Close this search box.

«Ձեր միջամտության անհրաժեշտությունը չկա տվյալ գործում». Հայկուհի Խաչատրյանը՝ իրավապահ մարմիններին

«Հայոց Մայրեր» շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի, իրավապահներ, խնդրում եմ Բերդ քաղաքում կայացած մոր և որդու հանդիպման մասին բացահայտումը Ձեզ չվերագրել։ Բացահայտել եմ՝ ես, այլ ոչ, թե՝ դուք ։

Նախ և առաջին.
●բարի եղեք, միջոցներ ձեռք առնել, որ ապօրինաբար երեխաները չբաժանվեն իրենց մայրերից, տարատեսակ անհայտացման տարբերակներով։
●բարի եղեք, ինքներդ բացահայտել իմ կողմից ուղարկված 700(յոթ հարյուր) անհայտացման դեպքերից մեկը, հանձինս իմ որդու անհայտացման դեպքը, այլ ոչ թե եկեք և ինքնահաստատվեք մեր կատարած աշխատանքների վրա։

Տեսանյութում պարզ հայերենով և հասկանալի ասվում է, որ իրավապահներին դիմելու ցանկություն չունենք (դա էլ դուք ինձանից լավ գիտեք, ինչի՞) և ես պարզ հայերենով և շատ հասկանալի ասում եմ՝ «Հեռու մնացեք Ձեզ չվերաբերվող թեմաներից, Ձեր միջամտության անհրաժեշտությունը չկա տվյալ գործում, մինչդեռ այլ գործում ծավալը ահռելի է»: Ժամանակը օպտիմալ ծախսեք, արդյունավետություն գրանցելու համար, ինչպես նաև մի խլեք մեր ժամանսկը Ձեզ մոտ հրավիրելու համար ։ «Ժամանակը ոսկի է»։
Նաև մի նրբություն ասեմ, ականջներիդ օղ արեք՝ «Բացահայտված գործը, բացահայտման կարիք չունի»։ Մենք բացահայտել ենք տվյալ գործը, այն աստիճան,որ նույնիսկ գիտենք նրանց կոշիկների համարը։
Մենք՝ ես՝ «Հայոց Մայրեր» շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանս, մայրը և որդին չեն ընդունում Ձեր հրավերը։ Ինչ մտածում եք՝ գրեք, ինչն էլ չեք ուզում ջնջեք։ Մեզ համար, սակայն միևնույն է։ Հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, անմնացորդ և մարդկային արժեհամակարգում բարձր նորմերի դրսևորման ձևերից ելնելով։
Հարգանքներիս հավաստիք…

Եվ մի հարց՝ «Ու՞ր է իմ նորածինը»։

Please enter a valid URL