Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Խաչատրյանի հարազատները պատրաստ են մի քանի միլիարդ դրամ գրավ վճարել

յսօր վերաքննիչում քննվում է Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ բարձրաձայնել է, որ այն մեղադրանքները, որոնք մատնանշվել են, հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում.«Բարձրացրել էինք նաև կալանավորման հիմքերի բացակայության մասին։ Եվ միջնորդել ենք, որպեսզի գրավ կիրառեն»։

Սարգսյանը նշեց, որ արդեն 6 ամիս է ինչ Խաչատրյանը կալանքի տակ է գտնվում.«Եվ միշտ նույն հիմնավորումներն են՝ ազատության մեջ գտնվելու ժամանակ կարող է թաքնվել վարույթն անցկացնող մարմնից։ Այս առումով չկան բավական փաստական տվյալներ, կա հակառակը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նման վարքագիծ չի դրսևորել։ Մենք հակառակ փաստարկն ենք ասում՝ 2015 թվականից Խաչատրյանը պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայի Դաշնությունում։ 2018-ին, երբ ողնաշարի վիրահատության է ենթարկվել, պարտադիր վերականգնողական բուժում պետք է ստանար, սակայն քրեական գործ է հարուցվել ՀՀ-ում, և ընդամենը մեկ զանգով Գագիկ Խաչատրյանն ընդհատել է բուժումը՝ պայմանով, որ հետագայում կվերադառնա ու կշարունակի, ու վերադարձել է և ներկայացել է վարույթը ներկայացնող մարմին։ Էսքանից հետո ո՞ր փաստարկով են գտնում, որ ազատության մեջ գտնվելու դեպքում պետք է թաքնվի»։

Փաստաբանը նշեց, որ Խաչատրյանի ընտանիքի անդամները և հարազատները պատրաստ են վճարել գրավը, որը կազմում է մի քանի միլիարդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Please enter a valid URL