ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ Ոստիկանության շենքից: «Եթե հիշում եք, դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս ես ասացի, որ մեր տնից հանել են Սու-35 տանկ, ԲՄՊ և այլն: Իմ կարծիքով՝ ոստիկանապետն իմ գրպաններում է փնտրում էդ ամեն ինչը: Հասկանում ենք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է: Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախեցնում: Էն որ ասում են՝ պառկեցնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա: Ինձ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք: Երկուսը՝ որսորդական, մեկը՝ իմ անվտանգության: Քանի որ հիշում եք, ժամանակին իմ վրա մահափորձ է կատարվել: Այդքան օրինական զենք ունեցողը երբեք անօրինական զենք չի ունենա:
Երևի հիշում եք Քարվաճառում Արշակի լայվը, երևի ուզում են ժողովրդին շեղեն դրանով»- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով այսօր բերման էր ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: