Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ (բուք է), Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի, Կոտայքի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածում տեղում է ձյուն:
Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Ապարան-Քուչակ և Երևան-Սևան ավտոճանապարհներին բուք է:
Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 590 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։