Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Պետրոսյանը, «Ադեկվադ»-ի անդամները, նավթի տակառները Բաղրամյան 26-ում

Արմեն Սարգսյանը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը եւ եթե Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարվում է, դրան արձագանքի, քանի որ Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարվում է հենց նրա համար, որպեսզի արցախյան հարցում լինեն ինչ–ինչ զարգացումներ, ինչին մենք հիմա ականատես ենք լինում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը։

«Ադեկվադ» միաբանության անդամները որոշեցին իրենց հետ Բաղրամյան 26 տարած նավթի տակառները մոտեցնել նախագահական նստավայրին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Ակցիայի մասնակիցները նախագահականում նամակ գրեցին ուղղված Արմեն Սարգսյանին, հույս հայտնելով, որ վերջինս կհամաձայնի իրենց հետ հանդիպել։

«Նամակով դիմեցինք ՀՀ փաստացի նախագահ Արմեն Սարգսյանին եւս մեկ անգամ նրան խնդրելով, հորդորելով մեր երկխոսության խնդրանքին ընդառաջել եւ ինչ-որ կերպ կապի դուրս գալ եւ սկսել այդ բանակցությունները արցախյան կարգավորման շրջանակներին, իրեն, որպես BP փայատեր Արմեն Սարգսյանի դուրս հանելու եւ որպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներբեռնելու ուղղությամբ»,-ասաց միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։

Անդրադառնալով նախագահական բերված նավթի տակառներին, Դանիելյանն ասաց. «Հույս ունեմ, որ Արմեն Սարգսյանը գոնե այս խմբաքանակը կընդունի։ Սա մեր կողմից բարի կամքի դրսեւորում է, խորհրդանշական քայլ է, որն ապագայում շատ ավելի նյութական տեսք կարող է ունենա։ Սպասենք եւս մեկ ամիս՝ մինչեւ մարտի 1–ը, տեսնենք ինչ ենք անում»։

«Ադեկվադի» անդամներին միացել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, վերջին շրջանում նա երբեմն ներկա է լինում նրանց ակցիաներին։

Please enter a valid URL