ՀԴՄ-ի մասին.
Երևի մոտ տասը կամ ավելի տարի առաջ Վրաստանում ՀԴՄ կտրոն տրամադրելը դարձավ պարտադիր, գիտե՞ք ոնց.
Քայլ 1. Նախ ՀԴՄ կտրոնները եղան շահովի: Կտրոնի հակառակ կողմում կային թվեր, որոնք շահում էին՝ 10 թեթրիից մինչև մի քանի տասնյակ լարի:Մարդիկ հանուն դրա բոլորից անխտիր պահանջում էին ՀԴՄ կտրոն: Ընդ որում ոչ հեռուստատեսությամբ, ամիսը մի օր, կամ ավելի բարդ տարբերակով: Կտրոնի կոդը հեռախոսով ուղարկում էիր և ստանում շահումը:
Քայլ 2. Այդ կտրոնները մեծամասամբ շահում էին:
Քայլ 3.Կտրոններն աստիճանաբար շահովի չդարձան, սակայն ցանկացած սուբյեկտի առևտրաշրջանառության իրական չափը հարկային մարմնին հայտնի դարձավ և երբ արդեն կտրոնները շահովի չէին, հարկային մարմնից առևտրաշրջանառության չափը թաքցնել հնարավոր չէր և կտրոնը տրամադրում էին:
Արդյունքը. ՀԴՄ-ն պարտադիր դարձավ հեշտ, արագ ու արդյունավետ, հիմա ոչ ոք չի պահանջում, չի վերցնում, բայց բոլորը տրամադրում են:
Այլապես, որքան կարելի է խոսել կտրոն պահանջելու մասին, և քաղաքացուն համոզել, որ կտրոն պահանջի, իսկ գուցե քաղաքականություն մշակեք, որ քաղաքացին պահանջի, իսկ տնտեսվարողը տրամադրի, ընդ որում եթե մեկը չպահանջի էլ, մյուսը՝ տրամադրի:
Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան էջից