Search
Close this search box.

ՖՈՏՈ. Բժիշկները կեսարյան հատման ժամանակ կտրել են նորածնի դեմքը

Ռուսաստանի բնակչուհի Դարյա Կադոչնիկովայի երեխան լույս աշխարհ գալու ժամանակ կտրվածք է ստացել աջ այտի հատվածում:

Dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝ բժիշկները կեսարյան հատում անելիս պատահաբար վնասել են նորածնի դեմքը:

19-ամյա մայրը պատմել է, որ ի սկզբանե մտադիր էր բնական ճանապարհով ծննդաբերել, սակայն վերջին պահին պտուղը փոխել է դիրքն ու կեսարյան հատման անհրաժեշտություն է առաջացել:

Վիրահատությունից հետո ուշքի գալուն պես կինը շոկի է ենթարկվել՝ տեսնելով նորածնի դեմքի վնասվածքը: Բժիշկներն ասել են, որ դա տեղի է ունեցել երեխայի՝ «չափից ավելի շարժուն լինելու պատճառով»:

Please enter a valid URL