Search
Close this search box.

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը հեռանում է

Սիրելի Նուբարաշենցիներ,

Այսօր վերջին անգամ դիմում եմ Ձեզ, որպես Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։

Փետրվարի 1-ից ես թողնում եմ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ իմ դիմումի հիման վրա։

Մեծ գոհունակությամբ և հպարտությամբ կարող եմ նշել, որ այս 1 տարի և մի քանի ամիսների ընթացքում կատարվեց հսկայածավալ աշխատանք, կազմավորվեց աշխատասեր և բանիմաց թիմ աշխատակազմում, ինչպես նաև համակարգային ճիշտ լուծումներ տրվեցին և ,իհարկե այդ ամենի արդյունքում, լուծվեցին Նուբարաշեն վարչական շրջանում մի քանի տարi ծառացած շատ խնդիրներ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ և մեր աշխատակազմի կողքին, հավատացել են մեր նվիրվածությանը, մեր աշխատանքին ու նպատակներին։ Այս ընթացքում փորձել եմ լսել բոլորին, տեսնել ցանկացած խնդիր և աջակցել յուրաքանչյուրին անհատապես՝ մեր հնավորությունների սահմանում։

Իմ խորին Շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետին, ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, Նուբարաշեն վարչական շրջանի ողջ աշխատակազմին և իհարկե բոլոր Նուբարաշենցիներին՝ Ձեր վստահության և հավատի համար։

Եվս մեկ անգամ շեշտում եմ իմ ցանկությամբ պաշտոնը թողնելու փաստը, քանի որ անցնելու եմ այլ աշխատանքի՝ հետագա շահարկումներից, ոչ ադեկվատ քննարկումներից և անհիմն խոսակցություններից խուսափելու համար։

Հաջողություն եմ մաղթում հաջորդ ղեկավարությանը, ցանկանում եմ մեծ նվիրվածություն մեր բնակիչներին և մեր վարչական շրջանին։

Շնորհակալ եմ բոլորին

Թելման Թադևոսյան

Please enter a valid URL