ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսի կանխարգելող աշխատանքների վերաբերյալ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով։ Հանձնաժողովը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լ. Նանուշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ս. Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Մհրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ս. Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի նախագահ Տ. Ռևազյանը,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Ավագյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ե. Զայցևը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զ. Բեգլարյանը։