Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախ շնորհակալ եմ ԼՈԻՐԵՐ ի նյութերը անխնա տարածելու համար։
Ինչ վերաբերում է անկողմնակալությանը։
Մի քանի անգամ Հրայր Թովմասյանին հրավիրել եմ հրապարակավ եթեր։ Հիմա նույնպես հրավիրում եմ։ Թե ինչո՞ւ չի գալիս՝ իմ իրավասությունից դուրս է։ Հրավիրել եմ բազմիցս նաև նրանց, ովքեր էսօր խոսում են Հանրայինի անաչառության մասին։ Հրավիրել եմ Թովմասյանի տեսակետները պաշտպանելու։ Տարբեր պատրվակներով մերժել են։ Հիմա առանց ամոթի զգացման Հանրայինի անաչառությունից են խոսում։ Ես չեմ զարմանում։ Ու չեմ պատրաստվում ձեզ խնդրել գալ եթեր։ Հասկանում եմ։ Նախընտրում եք գնալ տվ-ներ, որտեղ ձեր չուզած հարցերը չեն հնչի։
Հրայր Թովմասյանին հիմա էլ հրավիրում եմ։ Հանրայինը ոչ մի խնդիր չունի կարծիքների բազմազանության։
Իսկ տարբեր մեդիաանգրագետներ և անաչառության մասնագետներ, եթե կարծում են՝ կարող են իրենց հարձակմամբ, վիրավորանքով ու սպառնալիքով ճնշել մեր խոսքը՝ պետք է խոստովանեմ ՝ դիմացինի անգրագիտությունն ու անմակարդակությունը միշտ ճնշող տպավորություն են թողնում իմ վրա, բայց կդիմանամ)։ Ոչ ոք մեզ չի կարող պարտադրել՝ ո՛չ դուք, ո՛չ իշխանությունը։
Այսօր էլի հետաքրքիր նյութեր են լինելու)»: