Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին իջեցրել են ինքնաթիռից, որը պետք է թռչեր Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։
Կայքի փոխանցմամբ՝ «Ռոսսիա» ավիաընկերությանը պատկանող SU 6034 օդանավի չվերթն ուշանում էր: Այդ պահին ուղևորներին խնդրել են չարձակել ամրագոտիները:
Ականատեսների խոսքով՝ Սոբչակը կանգնել է և հայտարարել, որ մտադիր չէ դա անել, ապա իջել է օդանավից:
Դեպքի վայր են ժամանել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները, որոնք արձանագրություն են կազմել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներն իրենց հետ տարել են Սոբչակին:
Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել՝ առանց հաղորդավարուհու: