Թուրքիայի Մանիսա նահանգում հունվարի 28–ին երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Մանիսայի Քըրքաղաջի շրջանում, 14։26–ին տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։
Վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն նշվում է, որ փլվել է վթարային վիճակում գտնված մի շինություն։