Search
Close this search box.

Ալեքսանդր Քանանյանը 8-օր է հացադուլի մեջ է

Այսօր Ալեքսանդր Քանանյանի հացադուլի 8-րդ օրն է. այս մասին հիշեցնում է «Սասնա Ծռեր համահայկական շարժում» ֆեյսբուքյան էջը:

«Հայրենի բնության ոչնչացման դեմ բողոքի այս ծայրահեղ դրսևորումը մեր հանրությանը պետք է սթափեցնի։ Մեր ժողովուրդը իրավունք չունի անտարբեր մնալու մեր բնության այս գիշատչային շահագործման պարագայում։

Իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել Ալեքսանդր Քանանեանի պահանջներին»,- նշված է Շարժման գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը հունվարի 21-ից հացադուլ էր սկսել Տրտուի (Թարթառի) ձորում ապօրինի ՀԷԿ-ի շինության դադարեցման պահանջով:

Հունվարի 23-ին Ա. Քանանյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի կառավարության առաջարկով ժամանակավորապես դադարեցվել են նշված վայրում մի շարք ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները:

«Լիովին վստահելով Արցախի պետնախարարին` ես դոյզն իսկ վստահութիւն չեմ տածում ՀԷԿ-երը կառուցող քրէական ոլիգարխիայի հանդէպ, ուստի այսաւր ջանալու եմ հաւաստիանալ, որ աշխատանքներն, իրաւք, դադարեցուած են, իսկ շինտեխնիկան հեռացուած է շինհրապարակներից։ Այնուհետև, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցուող ՀԷԿ-երի շինարարութեան բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքները ստուգելիք յատուկ յանձնաժողովի ձեւաւորման սկզբունքների եւ լիազաւրութիւնների հարցը քննարկելու համար։ Եթե բանացութիւնները պսակուեն յաջողութեամբ, ապա նոր հնարաւորութիւն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքագետը:

Please enter a valid URL