Թեհրանից Մահշար մեկնած ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրանում և Մահշարի օդանավակայանի թռիչքուղուց դուրս եկել փողոց: Այս մասին հայտնում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Կասպիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հետ, որում եղել է 150 ուղևոր:
Նշվում է, որ վայրէջքի ժամանակ վնասվել է ինքնաթիռի շասսին:
Բոլոր ուղևորներն ապահով դուրս են բերվել ինքնաթիռից, տուժածներ չկան: