Search
Close this search box.

«Հայցում եմ Ձեր ներողամտությունը». Հենրիկ Հարթենյան

Երևանի քաղաքապետարանի ավագանու՝ արդեն իսկ նախկին անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելիʹ հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում, ուստի վայր եմ դնում մանդատս»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ էր անցկացրել, որից հետո խմբակցությունը Հենրիկ Հարթենյանից պահանջել է վայր դնել մանդատը, ինչը նրա կողմից ընդունվել է:

Please enter a valid URL