Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միան դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանը:
«Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միան դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Սա այն է, ինչի մասին մենք մշտապես խոսել ենք՝ ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի: Այնքան, որ նույնիսկ միջին տրամաչափի պաշտոնյան, որը, թերևս, ինքն էլ զարմացած է, թե ինչպես է հայտնվել իշխանական օղակներում, իրեն իրավունք է վերապահում ոտնահարել ամենակարևորը՝ ընտանեկան արժեքները: Սա այլևս ողբերգություն է: Բավակա՛ն է… Հասել ենք մի սահմանագծի, երբ դրանից այն կողմ բառիս բուն իմաստով քաոս է, որի հետևանքները կարող են կործանարար լինել: Հույս ունեմ՝ «Իմ քայլը» -ի գործընկերներս հանդես կգան համարժեք գնահատականով ու դրանից բխող գործողություններով»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Նաեւ հայտարարությամբ հանդես էր եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը՝ նշելով, որ անընդունելի է Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: