Search
Close this search box.

Երեւանում «գոլդ» համարանիշով թանկարժեք ավտոմեքենաներ են թալանել

Երեկ՝ հունվարի 25-ին և այսօր՝ հունվարի 26-ին, Երևանում թալանել են մի քանի «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բաղրամյան պողոտայի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 03:30-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի իր բնակության վայրի շենքի մոտ կայանված Range Rover մակնիշի 84 ՍՍ 444 համարանիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակները գողացել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 250 հազ. դրամի վնաս: Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Հ.-ն և հայտնել, որ Սվաճյան փողոցի 20 շենքի մոտից 2 անհայտ անձինք կողոպուտ կատարելու եղանակով, բացահայտ հափշտակել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան:

Այսօր՝ հունվարի 26-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Դ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ի ժամը 22:40-ից մինչև հունվարի 26-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 10 FR 100 համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 145 հազ. դրամի վնաս:

Ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 52-ամյա Տիգրան Շ-ն և հայտնել, որ օրեր առաջ Խորենացի փողոցում գտնվող ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 10 DD 303 համարանիշի ավտոմեքենայի կողային հատվածում ամրացված պլաստմասե դետալները գողացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով, Տիգրան Շ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Թամարա և Անի» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:

Please enter a valid URL