Այսօր Երևանում տեղի ունենալու ողբերգական վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա Էլենի հուղարկավորությունը։
Նա սովորում էր Երևանի թիվ 52 դպրոցում, ընտանիքի միակ երեխան էր։ Ընտանիքը գտնվում է սոցիալական անապահով վիճակում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։