Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել, պարզաբանում է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել:
Ըստ հրապարակման` ՀՀ քննչական կոմիտեն դիմում է ուղարկել ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, խնդրելով տեղեկություններ տրամադրել Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսումնառության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյո՞ք քննությունները բարեհաջող է հանձնել, ի՞նչ խնդիրներ է ունեցել սովորելու ընթացքում և այլն: