Երեկվանից համացանցը ողողված է Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի համատեղ լուսանկարներով: Դերասանական զույգը երկար տարիների համագործակցությունից հետո 2013 թվականից դադարեց միասին ներկայանալ, թեև լսարանը տարբեր հրապարակումների մեկնաբանություններում միշտ գրում էր նրանց միասին տեսնելու ցանկության մասին:
Երեկ Հայկ Մարությանն այցելել էր Մկրտիչ Արզումանյանին մասնակցությամբ «Save Միլիոն» ներկայացմանը և գրել. «Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»:
Հայտնի դերասանական զույգի համատեղ լուսանկարները մեծ ուրախություն են պարգևել ոչ միայն երկրպագուներին, այլև գործընկերներին: Նրանցից ոմանք առանձին գրառումներ են արել այս թեմայով:
Արամ MP3 — «Գնամ ժպիտը դեմքիս պառկեմ, քնեմ: Ապրեք»
Ժակ — «Ապրե՛ք , էլ չխռովեք , մի բուռ ժողովուրդ ենք , ամոթ է: Էն Էրեբունի պլազայի «Ռեմբոյին» ,ձեր ասպետական արարքով, փաթաթեցիք ու գցեցիք մոռացության թմբիրը: Հիմա, հրեշտակի ժպիտով, նուշ-նուշ կամ մուշ-մուշ քուն կմտնեն մեծ ու մանուկ»: