Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
Երևանի նորանշանակ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն է