Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն, ֆեյսբուքյան ի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
«Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,-գրել է նա: