Search
Close this search box.

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու կրակոցներ արձակած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից, որոնք վերաբերում են կրակոցներ արձակած տղամարդուն ձեռնաշղթաներ չհագցնելուն։

Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:

Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:

Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:
Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից:

Please enter a valid URL