Կառավարություն այսօր՝ հունվարի 23-ի նիստին որոշում կընդունի աշխատանքային օրի տեղափոխման մասին։
Նախատեսվում է 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը:
Նշենք, որ«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: