Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Այս պահին կրակ բացողն արդեն վնասազերծված է, նրա հետ բանակցել է անձամբ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Հայտնի է նաև կրակ բացած անձի ինքնությունը: Տարածված տեսանյութերից մեկում լսվում էր, որ կրակ բացողի անունն Արթուր է, հայրանունը՝ Հովիկ:
Քիչ անց նաև հայտնի դարձավ, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյանն է։ Նրա ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Քոչարյանը կլինի ազատության մեջ։
Իսկ նրա ֆեյսբուքյան բոլոր գրառումները սկսվում են «Մտքիդ Ի՞նչ կա» հարցադրումով: