Search
Close this search box.

Հայտնի է, թե ով է «Էրեբունի Պլազայում» կրակոցներ արձակած անձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանությն գնդապետ Արման Սարգսյանի կողմից տարված ճիշտ, պրոֆեսիոնալ ու գրագետ բանակցությունների արդյունքում «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում զինված քաղաքացին առանց հերթական կրակոցներ արձակելու նախ ոստիկաններին հանձնեց հանցագործության գործիք հրազենը, ապա ՀՀ ոստիկանապետին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով հանցանքի վայրից տեղափոխվեց ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ զինված քաղաքացին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, Արթուր Թորոսյանն է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում կրակոցներ են հնչել։

Այնտեղ գտնվող անձանց տարհանում էին, և դեպքի վայր էին ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Այնուամենայնիվ, դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները։

Please enter a valid URL