Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Նաիռա Զոհրաբյանը:
Երբ այլևս ամեն օր ասում էինք, որ ատելության ու անհանդուրժողականության այս մթնոլորտը վտանգավոր է, իմ որոշ գործընկերներ ԱԺ ամբիոնից մի իդիլիական սյուժե էին ներկայացնում անսահման երջանիկ հետհեղափոխական քաղաքացու մասին, ով երջանիկ քայլում է փողոցներով, ու որ բակերում, սրճարաններում եւ փաբերում բոլորը միմյանց շնորհավորում են հետհեղափոխական աննախադեպ այս երջանկության համար:
Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից ատելությունն ու ագրեսիան իջնելու է իրական կյանք, մեզ պատասխանում էին, թե մենք պարզապես չենք ուզում տեսնել նոր Հայաստանի դրախտային հովվերգությունը:
Քիչ առաջ ավտոմատով զինված անձը մուտք է գործել «Էրեբունի պլազա» ու պատանդառել քաղաքացիների:
Ու այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, Նաիրա Զոհրաբյանի՞, թե՞ որևէ X քաղաքացու համար:
Սա այլևս աղետ է, որը արդեն չգիտեմ ինչպես է հնարավոր կասեցնել:
Եվ հնարավո՞ր է արդյոք: